Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արևմուտքը Հայաստանի կործանմանը երկար է սպասել. Սուսաննա Բաբաջանյան

Արևմուտքը Հայաստանի կործանմանը երկար է սպասել. Սուսաննա Բաբաջանյան
30.05.2022 | 07:32

Որքան էլ զարմանալի ու զարհուրելի լինի՝ նիկոլի ամրակուռ բաստիոնը նստած է Գորիսում՝ հանձինս տասնամյակների փորձառու սորոսական ոմն ՀԿ-ի:
Գուցե էլի նման ՀԿ-ներ կան, բայց սա բացառիկ կատաղի գործուն է՝ իր անդամներով հանդերձ:


Փակագծերը չեմ բացում (պետք լինի, կբացեմ, սյունեցիները հասկացան՝ ում մասին է խոսքը), որ սրանք, ըստ նիկոլի օրենքների, դատի չտան և միլիոններ չգանձեն լրագրողից, ում, ոչ պատահական, նիկոլի թիմը զրկել է աշխատանքից ու փակել բոլոր դռները:
Այս ՀԿ-ն, որ թվում է՝ ինչ է, ընդամենը` մի՜ փոքրիկ ՀԿ, չափազանց վտանգավոր կառույց է՝ մեթաստազները քսան տարի խրած սյունյաց մատաղ սերնդի կոկորդը՝ կրթությունից սկսած, մինչև ամենազգայուն դաշտեր:
Սյունյաց հայրենասեր ժողովրդի ու նրա նույնքան հայրենասեր իշխանության քթի տակ գրեթե ամենօրյա հանդիպումների մեջ է Եվրամիության դեսպան կոչվող գործակալների, անգլոսաքսոնական տարբեր ուժերի հետ:


Արևմուտքը Հայաստանի կործանմանը երկար է սպասել, չի հուսախաբվել նույնիսկ Արցախյան պատերազմի մեր հաղթանակով, բոլոր հնարավոր միջոցներով ներ է դրվել սորոսական ՀԿ-ների և այլ կազմաքանդիչ ձևերով:
Չտա Աստված, անգլոսաքսոնական, սորոսաարևմտյան ուժերը որոշեն «հայրենասիրական» պայքար ծավալել մեզ մոտ, ինչպես այսօր ՈՒկրաինայում են ծավալել, ու այն սկսեն Սյունիքից: Սրան է տանում:
Սրանք բաց քարտերով ու միանգամից են գրոհի անցել՝ հանձինս քսան տարի պատրաստված ապազգային նիկոլի:
Սա կլինի երկրորդ 1915-ը, ինչպես միշտ՝ նորից այն բարդելով ռուսի վզին:
Նորից մեր առջև ծառացրել են «հետևը՝ սուր, առաջը՝ ջուր» իրողությունը, միանգամայն հաջողված թշնամացրել միակ դաշնակցի՝ ռուսի հետ:


Սյունիքի համար իրավիճակն առավել քան օրհասական է. համախմբվել է պետք տեղի իշխանության շուրջն ու միասին պայքարել այս օտարածին, կազմաքանդիչ ներսի թուրքի և թշնամու դեմ: Դադարեք սորոսական ՀԿ-ներին աջակցելուց, նրանց կողքը կանգնելուց, այլապես հենց ձեր ու ձեր սերունդների վզին է նստելու երկրորդ ու արդեն վերջնականորեն ցեղասպանվող հայի ծանր արյունը:


Անկախ այն բանից՝ ով կլինի երկրի վաղվա իշխանությունը, այս ազգադավ ՀԿ-ների, նիկոլիզմի յուրաքանչյուր դրսևորման քոքը կտրել է պետք:

Դիտվել է՝ 9051

Մեկնաբանություններ